Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցներ չի նախատեսում


Ուկրաինայի զինված ուժերի զորավարժություններ Կիևի մերձակայքում, դեկտեմբեր, 2021թ․

Եվրամիությունը չի նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, սակայն միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում։ Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100-հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ և պատրաստվում է ներխուժել այդ երկիր։ Դա առաջացրել է Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների անհանգստությունը:

Ռուսաստանը դա հերքում է և իր հերթին պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG