Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Քըլըչի հետ խոսակցություն չի եղել․ Ռուբինյան


Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ խոսակցություն չի եղել, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանը միշտ հայտարարել է, որ Ցեղասպանության հետ կապված նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա, շեշտեց՝ Ռուբինյանն՝ ընդգծելով՝ էդպես է եղել միշտ՝ նախկին բոլոր իշխանությունների օրոք, և նման կարգ օրակարգ բերելով, ըստ նրա, օրակարգն ուղղակի կդադադարի, և դա հասկանում է նաև թուրքական կողմը։

«Անիմաստ է այդպես սկսել բանակցություններ, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն տանի», - ասաց Հայաստանի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ առաջին հանդիպմանը փորձել են քննարկել ոչ թե սուր անկյուններ առաջացնող, այլ պոզիտիվ հարցեր։

Դիտարկման, թե այնուամենայնիվ որոշակի տարբերություններ այս հարցում նախորդած երեք իշխանությունների օրոք եղել են․ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «դա փաստ է, չենք քննարկում», Քոչարյանը փորձում էր միջազգային օրակարգ հարցը բերել, Սերժ Սարգսյանի օրոք էլ ցյուրիխյան արձանագրություններով պատմաբանների հանձնաժողովին Երևանը համաձայնություն տվեց և հարցին, թե ներկայիս իշխանության մոտեցումը ո՞րն է Հայոց ցեղասպանության հարցում, Ռուբինյանը պատասխանեց․ - «Նախ ցյուրիխյան պրոտոկոլներում Ձեր ձևակերպած ձևով չէր, մի փոքր այլ ձևակերպում էր, և երկրորդը՝ մեր դիրքորոշումը հետևյալն է, ընդ որում մեր դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում նախորդ իշխանությունների դիրքորոշումից այս առումով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախապայման չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, դա բառիս բուն իմաստով նշանակում է՝ առանց նախապայմանների, և մենք ակնկալում ենք, որ նույնանման մոտեցում պետք է լինի Թուրքիայից, որովհետև դա է ճանապարհը առաջ գնալու»։

Ռուբինյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը

երբևից որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային։

Ռուբինյանն ու Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպումը անցկացվում էր Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։ Բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հայտարարեցին, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Հայկական կողմը նաև ընդգծեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG