Մատչելիության հղումներ

Սերբիայում հանրաքվեով հաստատվեցին դատական համակարգի փոփոխությունները


Քվեարկություն Սերբիայում, արխիվ
Քվեարկություն Սերբիայում, արխիվ

Եվրամիությանն անդամակցության ձգտող Սերբիայի քաղաքացիները հանրաքվեով հաստատեցին դատական համակարգի սահմանադրական փոփոխությունները։ Այդ են վկայում հունվարի 16-ի քվեարկության նախնական արդյունքները։

Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են դատավորների և դատախազների ընտրության գործընթացին, որը պետք է դառնա ավելի անկախ և նվազեցնի քաղաքական ազդեցությունը:

Բարեփոխումները, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգների և Եվրամիության աջակցությամբ, ԵՄ-ին անդամակցելու գլխավոր նախապայմաններից են։

Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածության պատճառով Կոսովոյի հյուսիսում բնակվող էթնիկ սերբերը զրկվել են քվեարկության հնարավորությունից։ 2008 թվականին Սերբիայից անջատված Կոսովոյում մոտ 120 հազար էթնիկ սերբ է բնակվում, որոնք ցանկանում են լինել Սերբիայի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG