Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն առաջնորդի զարմուհին ձերբակալվել է


Իրանցի քաղաքացիական ակտիվիստ Ֆարիդե Մորադխանի, արխիվ
Իրանցի քաղաքացիական ակտիվիստ Ֆարիդե Մորադխանի, արխիվ

Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող՝ ԱՄՆ-ում տեղակայված լրատվամիջոցը հաղորդում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի զարմուհու ձերբակալության մասին։

Ֆարիդե Մորադխանին քաղաքացիական ակտիվիստ է, ձերբակալվել է անցյալ շաբաթ Իրանի նախկին թագավորական ընտանիքի մասին գովեստի խոսքեր հնչեցնելուց հետո։ Աղբյուրի համաձայն՝ ձայնագրությունը համացանցում հրապարակվելուց հետո Իրանի հետախուզության նախարարության աշխատակիցները Մորադխանիին ձերբակալել և տեղափոխել են Թեհրանի «Էվին» բանտ։

Մորադխանին Խամենեիի քրոջ դուստրն է, երկրում հայտնի է մահապատժի դեմ, քաղաքացիական ազատությունների համար իր ակտիվ պայքարով։ Նրա հայրը հակաիսլամական այլախոհ Ալի Թեհրանին է, նա շուրջ 10 տարի բանտում է անցկացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG