Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով, բուժվածներինը՝ 46-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով՝ հասնելով 347 հազար 785-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 46-ով և հասել 333 հազար 655-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 40 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 644 հազար 655-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 20-ի, ևս 1516 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 594 մարդ։

Կատարվել է 1 միլիոն 761 հազար 529 պատվաստում

Ըստ Առողջապահության նախարարության, հունվարի 17-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 761 հազար 529 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 973 հազար 944, ամբողջապես պավաստված` 784 հազար 849, բուստեր` 2 հազար 736:

XS
SM
MD
LG