Մատչելիության հղումներ

Բաքուն «ցավալի է և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը»


Բաքուն «ցավալի է և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը» 31 տարի առաջվա ջարդերի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Ըստ նրա` «պատմությունները, ըստ որոնց հայերը հալածվում են, դարձել են հայկական ազգայնականության գաղափարական հիմքը և հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների»:

Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել 32 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մասին` նշելով, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։

«Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:

Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է», - ասված էր պաշտոնական Երևանի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG