Մատչելիության հղումներ

5-6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Կապանից 12 կմ հարավ-արևելք


Կապանից 12 կմ հարավ-արևելք այսօր 07:25-ին գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ ԱԻՆ-ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Ստեփանակերտում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG