Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկ օրում կրկնապատկվել է կորոնավիրուսի զոհերի թիվը


Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հերթական չափաբաժինը հասցվել է Ադրբեջան, արխիվ
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հերթական չափաբաժինը հասցվել է Ադրբեջան, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի ախտահարման 710 նոր դեպք: Այդպիսով ընդհանուր հաշվով Ադրբեջանում վարակվել է 624 հազար 918 բնակիչ:

Անցած օրում կորոնավիրուսից մահացել է 13 հիվանդ, իսկ դրանից մեկ օր առաջ 7 մարդ է մահացել: Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսի զոհ է դարձել 8 հազար 510 մարդ:

Տվյալ պահին Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 8 հազար 263 հիվանդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից բուժվել է 608 հազար 145 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG