Մատչելիության հղումներ

Անկարայի նոր նախաձեռնությունը՝ Turkey-ի փոխարեն հետայսու կլինի Türkiye


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն օտարալեզու հարթակներում նախաձեռնել է միջազգային արշավ Hello Türkiye («Հելո, Թյուրքիյե», «Ողջույն, Թյուրքիյե») նշանաբանով:

Արշավի նպատակն է արտասահմանում արդյունավետ եղանակով տարածել և ամրագրել երկրի նոր անվանումը՝ «Թյուրքիյե»: Անկարայում ցանկանում են, որ արտասահմանում երկրի անվան Թուրքիա, Turkey, Turkei, Turquie, Турция և այլ տարբերակների փոխարեն կիրառվի միայն «Թյուրքիյե»:

«Դա կլինի կարևոր քայլ Türkiye բրենդը միջազգային հարթակներում ամրապնդելու ուղղությամբ», - ասել է Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթդին Ալթընը:

Նրա խոսքով, Թուրքիայի պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, գիտական շրջանակները և մամուլը պետք է հետայսու Turkiye անվանումը կիրառեն բոլոր պաշտոնական գրություններում, հրապարակումներում և միջոցառումներում:

Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին նախագահ Էրդողանը ստորագրել է հրամանագիր, որով արտահանման համար նախատեսված ապրանքի պիտակներում կնշվի ոչ թե Made in Turkey, այլ Made in Turkiye:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG