Մատչելիության հղումներ

Տոկաևը չեղարկել է արտակարգ դրությունը երեք շրջաններում


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի երեք խոշոր տարածքներում՝ Պավլոդարի, Արևմտյան Ղազախստանի և Հյուսիսային Ղազախստանի շրջաններում, չեղարկել է արտակարգ դրությունը: Ռեժիմը կդադարի գործել հունվարի 13-ից առավոտյան ժամը 7-ից:

Ղազախստանում հեղուկ գազի գնաճին հաջորդած զանգվածային անկարգությունների և բախումների կապակցությամբ հունվարի 4-ին Տոկաևը մինչև հունվարի 19-ն արտակարգ դրություն է սահմանել նախ Մանգիստաուի շրջանում, ապա` նախկին մայրաքաղաք և ամենախոշոր բնակավայր Ալմաթիում, և դրանից հետո էլ` ամբողջ երկրի տարածքում:

Տոկաևը հունվարի 5-ի երեկոյան ՀԱՊԿ երկրների օգնությունն է հայցել, ասելով, որ դա անհրաժեշտ է արյունահեղությունը դադարեցնելու և քաոսին վերջ տալու համար:

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հայտնել է, որ կառույցը խաղաղապահներ է գործուղելու Ղազախստան: Հունվարի 6-ին խաղաղապահ օպերացիան մեկնարկել է:

Երեկ Տոկաևը հայտարարել է, որ երկրում արդեն կայունություն է հաստատվել, ինչին մեծապես նպաստել է ՀԱՊԿ-ը:

Նրա փոխանցմամբ` ՀԱՊԿ խաղաղապահներն ավարտել են առաքելությունը, վաղվանից կմեկնարկի այդ ուժերի դուրսբերումը, որը կավարտվի տասնօրյա ժամկետում:

XS
SM
MD
LG