Մատչելիության հղումներ

ԱՀԿ․ «Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-ից 8 շաբաթներին վարակված կլինի «օմիկրոն» շտամով»


«Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-ից 8 շաբաթներին վարակված կլինի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով», - հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 պետություններից 50-ում «օմիկրոն» շտամն արդեն իսկ հայտնաբերվել է։ Արևմտյան Եվրոպայում այս պահին «օմիկրոն»-ը կորոնավիրուսի մյուս տարբերակների համեմատ գերակշիռ դիրք ունի և արագորեն տարածվում է դեպի Բալկաններ։ Առողջապահական հաշվարկների և գնահատման եվրոպական ինստիտուտի կանխատեսմամբ մայրցամաքի բնակչության 50 տոկոսից ավելին 6-8 շաբաթների ընթացքում վարակված է լինելու «օմիկրոն»-ով», - այսօր հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով՝ «օմիկրոն»-ը խիստ վարակիչ է և կարող է ազդել նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացած և պատվաստված մարդկանց վրա։ Դրա հետ մեկտեղ, ըստ Կլյուգեի, այս պահին [Եվրոպայում] կիրառվող պատվաստանյութերը շարունակում են կանխել հիվանդության ծանր ընթացքը, այդ թվում՝ «օմիկրոն»-ով վարակվելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG