Մատչելիության հղումներ

Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, որոնցից վեցը երեխաներ են


Արխիվ
Արխիվ

Աֆղանստանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, որոնցից վեցը երեխաներ են։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի սահմանին մոտ գտնող Բիջալանում։

Թալիբների կողմից նշանակված նահանգային իշխանությունների ներկայացմամբ` պարենային ապրանքների վաճառքի սայլակը տարրական դպրոցի շենքի մոտ կեսօրի սահմաններում բախվել է չպայթած ականի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այդ շրջանում առկա են «Իսլամական պետության» ծայրահեղական ուժեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG