Մատչելիության հղումներ

Գիշերը 3-4-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Կապանից 9 կմ հարավ-արևելք


Գիշերը 3-4-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Կապանից 9 կմ հարավ-արևելք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում, Սյունիքի մարզկենտրոնում այն զգացվել է 3 բալլ, մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ 2.6 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:19), հյուսիսային լայնության 39.14 աստիճան և արևելյան երկայնության 46.47 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG