Մատչելիության հղումներ

Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները ռմբակոծելու սպառնալիքներից հետո հարուցվել են քրգործեր


Ռուսաստանի ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել անանուն տեղեկություններից հետո` Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների վերաբերյալ, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 7-ին անհայտ անձինք պայթյունի սպառնալիքով նամակներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Նրանք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից։ Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

XS
SM
MD
LG