Մատչելիության հղումներ

Ղազախստանում ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը


Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար և նախկին վարչապետ Քարիմ Մասիմովը։

Նա երկրի ազդեցիկ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացվել էր երկու օր առաջ։ Մասիմովը Ղազախստանի կառավարությունը ղեկավարել է շուրջ հինգ տարի՝ 2007-2012 թվականներին, ապա երկու տարի՝ 2014-2016-ը։ Միաժամանակ նա ղեկավարում էր նաև Ղազախստանի նախագահի աշխատակազմը։ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ է նշանակվել 2016 -ի սեպտեմբերին։

Մասիմովին առաջադրված մեղադրանքի մանրամասները Ղազախստանի պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG