Մատչելիության հղումներ

ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան


Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան, 7-ը հունվարի, 2022թ․
Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան, 7-ը հունվարի, 2022թ․

«Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», - հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG