Մատչելիության հղումներ

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում խուսափել մարդաշատ վայրերից


Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին հետևել անվտանգության կանոններին` խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում կամ բնակության վայրերում:

Դեսպանությունը հիշեցնում է, որ Ղազախստանում կապված վերջին իրադարձությունների հետ սահմանված է արտակարգ դրություն և պարետային ժամ (տեղական ժամանակով 23։00-07։00-ը)։

Ըստ լրատվամիջոցների` Ալմաթիի կենտրոնական հրապարակում այսօր ևս ցերեկը կրակահերթեր են հնչել:

XS
SM
MD
LG