Հյուսիսային Կորեան այսօր հաջողությամբ սեփական արտադրության գերձայնային հրթիռի փորձարկումներ է իրականացրել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական Փհենյանի տարածած տեղեկությունները։
Դրանց համաձայն` արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է Ճապոնական ծովում գտնվող թիրախը, որը գտնվել է Կորեական թերակղզուց շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա։
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել են հյուսիսկորեական հրթիռի փորձարկումները, Չինաստանը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։