Մատչելիության հղումներ

Ավստրալիայում զայրացրել է թենիսիստ Ջոկովիչի մասնակցությունը առաջնությանը` առանց պատվաստվելու փաստաթղթի


Ավստրալիայում զայրույթ է հարուցել լուրը, ըստ որի սերբ առաջատար թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի Թենիսի բաց առաջնությունում մասնակցելու է առանց կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի։ Աշխարհահռչակ մարզիկը պատրաստվում ներկայացնել բժշկական փաստաթուղթ, որով ինքն ազատված է պատվաստումից։

Սուր քննարկումների ֆոնին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, թե Ջոկովիչը հաջորդ իսկ ինքնաթիռով տուն կվերադառնա, եթե պատվաստումից ազատման հիմնավորումները համոզիչ չեն լինի։

34-ամյա մարզիկը, որը առաջիկայում կփորձի նվաճել Ավստրալիայի բաց առաջնության Մեծ սաղավարտի ռեկորդային 21-րդ տիտղոսը, ավելի վաղ հայտարարել է, որ պատվաստված չէ։ Նա դիմել է փորձագետների անկախ խմբի` խնդրելով իրեն ազատել պատվաստումից առողջապահական նկատառումներից ելնելով: Ջակովիչը, սակայն, երբեք չի խոսել իր առողջական խնդիրների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG