Մատչելիության հղումներ

Շուշիում մզկիթ կառուցելու համար վեց շենք կապամոնտաժեն


Արցախ - Ադրբեջանցի զինծառայողները Շուշիի կենտրոնում, 9-ը նոյեմբերի, 2021թ․

Շուշիում կապամոնտաժվեն վեց հինգհարկանի շենքեր՝ դրանց տեղում մզկիթ կառուցելու նպատակով, հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ քանդվող շինությունների ցանկում է նաև Արցախի խորհրդարանի անավարտ շենքը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պլանավորում էին 2022 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ խորհրդարանին է հատկացվել ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG