Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով, բուժվածներինը՝ 103-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով՝ հասնելով 345 հազար 255-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 103-ով և հասել 332 հազար 304-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 164 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 586 հազար 737-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 989-ի, ևս 1511 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 451 մարդ։

Արցախում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ 103 թեստավորումից

A
A

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 641 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 831-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG