Մատչելիության հղումներ

Բելառուսում երիտասարդին ոստիկանությունից տարել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է


Բելառուս - Դմիտրի Ուսխոպովի հուղարկավորությունը, Ռեչիցա, 4-ը հունվարի, 2022թ․
Բելառուս - Դմիտրի Ուսխոպովի հուղարկավորությունը, Ռեչիցա, 4-ը հունվարի, 2022թ․

Բելառուսի Ռեչիցա քաղաքում ձերբակալվել են տեղի բնակիչ Դմիտրի Ուսխոպովի չորս մտերիմ ընկերները, նրա ևս մի քանի ծանոթներ կապի մեջ չեն, նրանց գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից մեկ ժամ առաջ, 27-ամյա Դմիտրի Ուսխոպովին ոստիկանական պարեկը բերման է ենթարկել հասարակական տրանսպորտի կանգառից։ Ըստ ներքին գործերի նախարարության աշխատակիցների՝ երիտասարդը հարբած էր և դիմադրություն է ցույց տվել։ Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, իսկ մի քանի ժամ անց արդեն անգիտակից վիճակում բերել են քաղաքային հիվանդանոց։ Հարազատների վկայությամբ՝ Ուսխոպովի հագուստը պատառոտված էր, իսկ մարմնի վրա ծեծի ու խոշտանգումների հետքեր էին։ Առավոտյան երիտասարդը մահացել է։

Բելառուսի քննչական կոմիտեն հաստատել է ոստիկանության կողմից Ուսխոպովի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը, սակայն որոշել է, որ երիտասարդի մահը վնասվածքների հետևանք չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG