Մատչելիության հղումներ

2021-ը` մշակութային աշխուժությամբ լի տարի. ամփոփում


Անցնող 2021 թվականը շատ ուշագրավ էր մշակութային աշխուժությամբ՝ նորանոր գրքերի հրատարակություններ, համերգներ, փառատոներ, նոր ներկայացումներ և ցուցահանդեսներ: Անվերջ կարելի է թվարկել տարվա ընթացքում գրանցած ձեռքբերումները մշակույթի ոլորտում, այսպիսով մեկ անգամ ևս վերահաստատելով մշակույթի և արվեստի կարևորագույն դերը մեր երկրի համար այս բարդ և դժվարին ժամանակներում։

Թե արվեստագետները՝ արվեստի նվիրյալ մարդիկ, թե հանրության այն հատվածը, որը պարզապես չի պատկերացնում կյանքն առանց արվեստի ու մշակույթի հետ հաղորդակցության, այս տարի հենց արվեստի միջոցով կամ շնորհիվ փորձեցին հաղթահարել թե բարոյահոգեբանական, թե սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Արվեստագետները հնարավորություն տվեցին արվեստասերներին ամենատարբեր ոլորտներում փնտրել ու հաճախ նաև գտնել հոգեպարար մի իրավիճակ՝ ընթերցանությամբ, համերգների, ներկայացումների և շատ հետաքրքիր ցուցահանդեսների մասնակցությամբ։

Անվանի ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասում է` համավարակային և հետպատերազմյան այս բարդ ժամանակաշրջանում մշակութային բոլոր օջախները ոչ մի օր չփակեցին դռները. «Նոր համերգներ, նոր ներկայացուցմներ, ցուցահանդես, փառատոններ, հյուրախաղեր:

Պահանջը կա, մենք մշակութային ազգ ենք: Մենք գտնվում ենք դասական դաշտում, ժամանակակից արվեստի դաշտում: Մեզ մոտ շատ ակտիվ պիտի տարածվեն հրապարակային, փողոցային համերգները, ներկայացուցմները, շոուները: Ես կարծում եմ, որ նաև արդեն պետք է լուրջ մտածել նրա մասին, թե ինչպես պետք է կապել բիզնեսը մշակույթի հետ»:

Հաղթանակներ այս տարի շատ են եղել հատկապես թատերարվեստի ոլորտում, շատ ուշագրավ բեմադրություններ ծնվել և ներկայացվել են ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև արտասահմանյան երկրներում հյուրախաղերի ժամանակ։ Սոս Սարգյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ընդգծում է. «Ընդհանրապես թատերական դաշտում մեծ հաղթանակներ եղան` նկատի ունենալով, թե քանի թատրոն գնաց փառատոնի: Դա ոչ թե եզակի մի օրինակ էր, այլ իսկապես Ռուսականը, Տիկնիկայինը, Համազգայինը, Սունդուկյանը, և այդ առումով գրանցված հաղթանակները ինձ համար մեծ ուրախություն էին, որովհետև մենք արդեն միջազգային մակարդակում մեծ հայտ ենք ներկայացնում»:

«Ես հիմա ուրախանում եմ, որ ոչ միայն եզակի թատրոնի օրինակով է, այլ իսկապես 5-6 թատրոն այդ տարի փայլուն պտուղներ բերեց»:

Ամբողջությամբ` ստորև.

2021-ը` մշակութային աշխուժությամբ լի տարի. ամփոփում
please wait

No media source currently available

0:00 0:06:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG