Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի առաջին 4 օրում հրազենի կիրառմամբ բռնություններում զոհվել է 398 մարդ, ևս 277-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Այդ տվյալները հրապարակել է «Հրազենային բռնության արխիվ» անվամբ կազմակերպությունը, որը 2013 թվականից է վարում հանցանքների վիճակագրությունը:
ԱՄՆ-ում այս չորս օրում տեղի են ունեցել ինը զանգվածային հրաձգությունների դեպքեր, որոնցից մեկի ընթացքում առնվազն չորս մարդ է սպանվել: 2021 թվականին Միացյալ Նահանգներում 691 զանգվածային հրաձգություն է գրանցվել:
Հրազենային բռնությունը Միացյալ Նահանգներում քրոնիկ սոցիալական հիմնախնդիր է, որը, կարծես թե, լուծում չունի:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային գործակալության տվյալներով, 2021 թվականի հունվարից նոյեմբեր վաճառվել է 17 միլիոն միավոր զենք, դա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2000 թվականից ի վեր:
Ըստ նոր հետազոտության արդյունքների, ԱՄՆ-ում զենք ունի չափահասների մեկ երրորդը՝ մոտ 81 միլիոն 400 հազար մարդ, այդ վիճակագրությամբ Միացյալ Նահանգները համարվում է աշխարհում ամենազինված պետությունը: