Մատչելիության հղումներ

Հունվարի 24-ին Իտալիայի խորհրդարանում տեղի կունենա հանրապետության նախագահի ընտրությունը


Մոնտեչիտորիո պալատը՝ Իտալիայի խորհրդարանի շենքը, Հռոմ, արխիվ:
Մոնտեչիտորիո պալատը՝ Իտալիայի խորհրդարանի շենքը, Հռոմ, արխիվ:

Հունվարի 24-ին տեղի կունենա Իտալիայի խորհրդարանի հատուկ նիստը, որի օրակարգում երկրի նախագահի ընտրությունն է: Որոշումը կայացրել է ստորին պալատի՝ Պատգամավորների ժողովի նախագահ Ռոբերտո Ֆիկոն, վերին պալատի՝ Սենատի նախագահ Մարիա Կազելատիի զեկույցը ստանալուց հետո:

Հունվարի 24-ին տեղի կունենա երկու պալատների միացյալ նիստը, որին ձայնի իրավունքով կմասնակցեն նաև նահանգապետերը, վարչական խորհուրդների խոսնակները և անդամները՝ երեքական պատվիրակ Իտալիայի բոլոր 20 շրջաններից:

Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարի թեկնածուն պետք է ստանա քվեների երկու երրորդը, եթե դա տեղի չի ունենում երեք փուլերում, ապա նշանակվում է չորրորդը, որի ընթացքում հաղթում է քվեների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն: Իտալիայի նախագահը պաշտոնավարում է յոթ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG