Մատչելիության հղումներ

Apple-ի բաժնետոմսերի գինը երեկ հասել է 3 տրիլիոն դոլարի


Apple ընկերության պատկերանշանը, Սան Ֆրանցիսկո, արխիվ
Apple ընկերության պատկերանշանը, Սան Ֆրանցիսկո, արխիվ

Apple-ը երեկ դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի բաժնետոմսերի շուկայական գինը հասել է 3 տրիլիոն դոլարի: Որոշ ժամանակ անց, այդ գումարը նվազել է և կազմել 2 տրիլիոն 990 միլիարդ:

Աշխարհի ամենաթանկ ընկերությունն այդօրինակ ցուցանիշ է գրանցել այն բանից հետո, երբ ներդրողները համոզվել են, որ Apple-ի արտադրանքի գնորդները կշարունակեն գումարներ ծախսել iPhone տեսակի հեռախոսների, MacBook համակարգիչների վրա և օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Apple TV-ն և Apple Music-ը:

Այն բանից հետո, երբ ընկերության համահիմնադիր և առաջնորդ Սթիվ Ջոբզը 2007 թվականին ներկայացրել է առաջին iPhone-ը՝ Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է 5 հազար 800 տոկոսով:

Microsoft-ի բաժնետոմսերի գինը մոտ 2 և կես տրիլիոն դոլար է, մեկական տրիլիոնից ավելին ունեն Alphabet-ը, Amazon-ը և Tesla-ն: Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության (Saudi Aramco) բաժնետոմսերի գինը մոտ 1 տրիլիոն 900 միլիարդ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG