Մատչելիության հղումներ

Իրանում խոցված Boeing-ի 6 ուղևորների ընտանիքներին 84 մլն դոլար պետք է վճարվի․ Կանադայի դատարան


Իրան - Խոցված օդանավի բեկորները և որոնողա-փրկարարական աշխատանքները, 8-ը հունվարի, 2020թ․
Իրան - Խոցված օդանավի բեկորները և որոնողա-փրկարարական աշխատանքները, 8-ը հունվարի, 2020թ․

Կանադական դատարանը ընդհանուր 84 միլիոն դոլարի փոխհատուցում է սահմանել երկու տարի առաջ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի խոցման հետևանքով զոհված 6 անձանց ընտանիքներին։

Իրանը դատարանում իրեն չի պաշտպանել, ինչի արդյունքում դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հայցվորների։

Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցեց օդանավը 2020 թվականի հունվարին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո:

Թեհրան-Կիև չվերթի 130-ից ավելի ուղևորներ կապված էին Կանադայի հետ: Զոհվածների թվում են նաև Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ կամ բնակիչներ։

Զոհվածների հարազատների փաստաբան Մարկ Առնոլդն ասել է, որ իր թիմը կձգտի արգելանք դնել իրանական ակտիվների վրա՝ ներառյալ նավթատարները Կանադայում և արտերկրում, իրենց վստահորդներին փոխհատուցումը վճարելու համար:

XS
SM
MD
LG