Մատչելիության հղումներ

Թուրքիայում 2021-ը ռեկորդային գնաճի տարի էր


Թուրքական լիրայի և ԱՄՆ դոլարի թղթադրամներ, արխիվ
Թուրքական լիրայի և ԱՄՆ դոլարի թղթադրամներ, արխիվ

Թուրքիայում 2021 թվականը ռեկորդային գնաճի տարի էր՝ տարեկան գնաճը կազմել է 36,08 տոկոս։ Երկրի Ազգային վիճակագրության ինստիտուտի հրապարակած տվյալներով՝ միայն դեկտեմբերին գներն աճել են ավելի քան 13,5 տոկոսով։

Սա բացարձակ ռեկորդ է 2002 թվականից ի վեր, երբ իշխանության եկավ Ռեջեփ Էրդողանը։ Աշխարհում գնաճի ցուցանիշով Թուրքիան այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը։

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 44 տոկոսով։ Ճգնաժամի պատճառներից մեկն էլ Կենտրոնական բանկի հերթական որոշումն է՝ հիմնական տոկոսադրույքը 19 տոկոսից 14-ի իջեցնելու մասին։

Իշխանությունների կարծիքով՝ էժան լիրան կխթանի թուրքական արտահանումը։ Նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը Ստամբուլում ձեռնարկատերերին ուղղված ելույթում ասել է, որ իր կառավարման տարիներին երկրից արտահանումը վեց անգամ ավելացել է։ Նա նաև նշել է, թե օրեցօր ավելանում է այն երկրների թիվը, որոնց հետ թուրքական լիրայով առևտրային գործարքներ են կնքվում։

Ընդդիմության առաջնորդներն իշխանություններին մեղադրում են Կենտրոնական բանկի նկատմամբ ճնշում գործադրելու, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը շահարկելու մեջ։

XS
SM
MD
LG