Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել․ սերժանտն արդեն ձերբակալված է


Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից, արխիվ
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից, արխիվ

Երեկ երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ կրակողը վայր է դրել զենքն ու դիմել փախուստի։ Աշխատանքներ էին տարվում նրան գտնելու ուղղությամբ, ի վերջո սերժանտը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ Էլխան Ավազլին ձերբակալվել է անցած գիշերը, Լաչինի շրջանի Մալխալաֆ գյուղում։ Հետաքննություն է տարվում հանցագործության հանգամանքները պարզելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ կիրակի օրը հայտնել է, որ երկրի զինված ուժերի զինծառայող է վիրավորվել է Քելբաջարի շրջանի Բաղլիպեյե բնակավայրի ուղղությամբ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG