Մատչելիության հղումներ

Հռոմի պապի պնդմամբ՝ կնոջ դեմ բռնությունը «հավասարազոր է Աստծուն հասցված վիրավորանքի»


Հռոմի պապի պնդմամբ՝ կնոջ դեմ բռնությունը «հավասարազոր է Աստծուն հասցված վիրավորանքին»։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը այս մասին նշել է իր ամանորյա ուղերձում։

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցված ամանորյա ուղերձի զգալի մասը նվիրված էր կանանց իրավունքների պաշտպանությանը։

«Տեսեք թե կանանց դեմ որքան բռնություն կա աշխարհում, վերջ տվեք դրան։ Ի վերջո պետք չէ մոռանալ, որ Աստված մարդկությունը ստեղծել է հենց կնոջ միջոցով», - հայտարարում էր Ֆրանցիսկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG