Մատչելիության հղումներ

Պուտինը՝ Ալիևին․ Մոսկվայի և Սոչիի հանդիպումները հաստատեցին ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Ամանորյա տոների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Կրեմլի ղեկավարն ուղերձում նշել է, որ անցնող տարվա ընթացքում Ալիևի հետ Մոսկվայում և Սոչիում հանդիպումները «լիովին հաստատեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրությունը»։

Շնորհավորանքում, որի տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում, Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ ռուս-ադրբեջանական կապերի հետագա ընդլայնման շուրջ համատեղ սերտ աշխատանքը և կառուցողական երկխոսությունը շարունակական կլինի, ինչը «բխում է երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերից»։

XS
SM
MD
LG