Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ-ի մոտ հայտնված Արցախի քաղաքացին վերադարձվել է


Արցախի բնակիչը, որ մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է:

«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին», - տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպոն Գեղամ Ստեփանյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ Արցախի բնակիչ Արմեն Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

XS
SM
MD
LG