Մատչելիության հղումներ

«Օմիկրոնի» տարածման պատճառով Apple-ը Նյու Յորքում փակել է իր բոլոր խանութները


Apple ընկերությունը երկուշաբթի հայտնեց, որ փակում է Նյու Յորքում գտնվող իր բոլոր12 խանութները։ Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակի արագ տարածման պատճառով։

Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ հաճախորդները կարող են ստանալ առցանց պատվերները։

«Օմիկրոնը» խիստ վարակիչ է, վարակվածների թվում նաև կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված մարդիկ կան։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների 75 տոկոսն արդեն բաժին է ընկնում «օմիկրոնին»։

XS
SM
MD
LG