Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ռուսաստանը օտարերկրյա աշխատուժի կարիք ունի»


«Ռուսաստանը շահագրգռված է այլ երկրներից աշխատուժի ներգրավմամբ», - այսօր Տաջիկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

«Մեր արդյունաբերությունը, մասնավորաբար շինարարական սեկտորը որակավորում ունեցող և աշխատասեր մարդկանց կարիք ունեն, այդ թվում՝ Տաջիկստանից», - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը՝ նշելով, որ երկիր ժամանող օտարերկրյա աշխատողները պետք է ռուսերեն սովորեն։

«Ռուսաց լեզվի իմացությունը մարդկանց ադապտացման ամենադյուրին ուղին է, որպեսզի նրանք կարողանան հանգիստ աշխատել և իրենց լավ զգան [Ռուսաստանի տարածքում]», - հայտարարել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG