Մատչելիության հղումներ

Մոսկվան «ահաբեկչություն» է անվանել Լվովում Ռուսաստանի հյուպատոսարանի վրա «Մոլոտովի կոկտեյլով» շիշ նետելու դեպքը


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը «ահաբեկչության ակտ» է որակել Լվովում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» (դյուրավառ հեղուկով) շիշ նետելու դեպքը:

Նախարարությունը հրավիրել է Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և պաշտոնապես բողոք է ներկայացրել ու պահանջել է, որ Ուկրաինան ներողություն հայցի և պատժի մեղավորներին: Ուկրաինայի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «խուլիգանություն»:

Միջադեպը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացման և Ուկրաինայի սահմանների մոտ մարտական պատրաստության վիճակում գտնվող շուրջ 100-հազարանոց ռուսական զորքի կուտակման պայմաններում:

Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ որոնել:

Արբանյակային լուսանկարները վկայում են, որ ռուսները նորանոր հրասայլեր, փոքր հեռահարության հրթիռներ և այլ տեխնիկա են տեղակայում Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ինչպես նաև բռնազավթված Ղրիմի թերակղզու տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG