Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի Omicron տեսակը գրանցվել է առնվազն 110 երկրներում և տարածքներում


Կորոնավիրուսի Omicron տեսակը
Կորոնավիրուսի Omicron տեսակը

Կորոնավիրուսի Omicron անվամբ տեսակը հայտնաբերվել է արդեն 110-ը երկրներում և շրջաններում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փոխանցմամբ, օմիկրոնը վարակելիությամբ ակնհայտորեն սկսում է առաջ անցնել կորոնավիրուսի դելտա տեսակից:

Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, ամեն երկու-երեք օրվա ընթացքում դրանով ախտահարումների թիվը կրկնապատկվում է:

Մյուս կողմից, ըստ մասնագետների, Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից և Դանիայից ստացված տվյալների վերլուծությունը վկայում է, որ դելտայի համեմատությամբ, օմիկրոնով ախտահարվածներն ավելի քիչ են փոխադրվում հիվանդանոցներ և ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում վարակը:

Մասնագետները նշում են նաև, որ դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե որքանով են արդյունավետ կորոնավիրուսի դեմ այսօրվա պատվաստանյութերն օմիկրոնի դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG