Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը վաղն առցանց ասուլիս կտա


Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Հարցերը կարող են ուղարկել մինչև այսօր ժամը 20.00-ն։ «ԶԼՄ-ներին և հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց: Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ», - գրել է Փաշինյանը։

Նման ձևաչափով ասուլիս վարչապետն ունեցավ այս տարվա նոյեմբերի 23-ին՝ Սոչիի՝ նոյեմբերի 26-ի հանդիպմանն ընդառաջ։

2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարբերաբար պատասխանում էր քաղաքացիների հարցերին, սակայն պատերազմից հետո շփման այդ մեթոդը նա գրեթե չի կիրառում։

XS
SM
MD
LG