Մատչելիության հղումներ

Լեհաստանն ու Լիտվան զորակցություն են հայտնել Ուկրաինային


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Ուկրաինայի Կարպատներում երկուշաբթի հանդիպելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնել են իրենց զորակցությունը: Համատեղ հայտարարությամբ նրանք միջազգային հանրությանը կոչ են արել խիստ պատժամիջոցների դիմել Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայի սահմաններին մեծաքանակ զորքեր տեղակայելու համար։

Ամերիկյան հետախուզության տվյալներով` Ռուսաստանը 70 հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։

Մոսկվան հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունը: Միաժամանակ Կրեմլն անվտանգության երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան ու հետխորհրդային մյուս երկրները ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա։

XS
SM
MD
LG