Մատչելիության հղումներ

Պետդեպը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ուկրաինա մեկնելուց


Կիևում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել Ուկրաինա մեկնելուց՝ Մոսկվայի կողմից «ավելացած սպառնալիքների» պատճառով, ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման ֆոնին:

Պետքարտուղարությունն իր նոր հանձնարարականներում նշել է՝ ամերիկացիները պետք է «տեղյակ լինեն այն մասին, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ», և որ իրավիճակը երկրում կարող է վատթարանալ, իսկ եթե այդուհանդերձ որոշել են այցելել, «պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում ցանկացած վայրում լրջորեն կազդեն ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայություններ մատուցելու, այդ թվում՝ ամերիկացիներին Ուկրաինան լքելու հարցում օգնելու կարողության վրա»:

ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանը շուրջ 70 հազար զինվոր է տեղակայել Ուկրաինայի սահմաններին և պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին հնարավոր ներխուժմանը:

Մոսկվան հերքում է հարձակման պլանավորումը, սակայն երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։

XS
SM
MD
LG