Մատչելիության հղումներ

Բրիտանիայի կառավարությունը քննարկում է հնարավոր նոր սահմանափակումները՝ կապված «օմիկրոնի» հետ


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Բրիտանական կառավարությունը քննարկում է նոր սահմանափակումներ մտցնելու հարցը՝ կապված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածման հետ։

Միևնույն ժամանակ, վարչապետը ստիպված է բացատրել իր վերաբերմունքը նման միջոցներին։ Բանն այն է, որ The Guardian պարբերականը հրապարակել է Բորիս Ջոնսոնի, նրա կնոջ և մոտ երկու տասնյակ այլ մարդկանց լուսանկար, որոնք անցած մայիսին՝ կոշտ սահմանափակումների ժամանակաշրջանում, երեկույթի են մասնակցել: Բրիտանիայի վարչապետն ասել է, թե հանդիպումն աշխատանքային է եղել:

Երեկ կառավարության արտահերթ նիստից հետո նոր միջոցների մասին չի հայտարարվել: Կառավարության ներսում տվյալ հարցում միասնություն չկա. մի շարք նախարարներ մատնանշում են այն հնարավոր վնասը, որ սահմանափակումները կարող են պատճառել տնտեսությանը: Սակայն հիվանդացության թվերն աճում են՝ վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսային վարակի 80-90 հազար նոր դեպք։

XS
SM
MD
LG