Մատչելիության հղումներ

Խաթիբզադե․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի շփումներ չկան»


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած միջուկային համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Միացյալ Նահանգները և Իսլամական Հանրապետությունը ներկայացնող դիվանագետների միջև ուղղակի շփումներ չկան։

«Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցություններին, ապա կարող եմ ասել, որ բանակցությունների այս ամիսների ընթացքում մենք Միացյալ Նահանգների հետ ուղղակի շփումներ չենք ունեցել։ Եղել են որոշակի ուղերձներ՝ գրավոր և բանավոր, որոնք փոխանցվել են [ԵՄ ներկայացուցիչ] Էնրիկե Մորայի միջոցով։

Այդ ուղերձները վերաբերել են բուն բանակցություններին, և մենք դրանց պատասխանել ենք առանց հապաղելու», - նշել է Խաթիբզադեն՝ հավելելով, թե ամերիկյան կողմը ընդունում է, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի տապալման գլխավոր մեղավորը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։

Հենց նրա նախաձեռնությամբ Վաշինգտոնը 2018-ին միակողմանիորեն հրաժարվեց այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարումից։

XS
SM
MD
LG