Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Անկարան հույս ունի, որ կմասնակցի նաև Վրաստանը։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք Հայաստանի հետ անմիջական շփումների համար։ Հայաստանը ևս նշանակեց իր հատուկ ներկայացուցիչին։ Որոշ ավիաընկերություններ հարցումներ են արել [Թուրքիայի և Հայաստանի միջև] թռիչքներ [կազմակերպելու] հետ կապված, և մենք կբավարարենք դրանցից մի քանիսը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով. - «Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումները մենք ընդունում ենք եղբայրական Ադրբեջանի հետ միասին»։