Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող


Արտապատկերում «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի պաշտոնական կայքէջից

Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում:

Կիրակի օրը Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Մալենան՝ «Քամի քամի» երգով: 14-ամյա երգչուհին առաջին տեղը գրավեց ընդհանուր 224 միավորով:

218 միավորով երկրորդը Լեհաստանն է, 187 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան:

Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում՝ առաջին հաղթողը Վլադիմիր Արզումանյանն էր՝ 2010 թվականին:

XS
SM
MD
LG