Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 130-ով, բուժվածներինը՝ 385-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 130-ով` հասնելով 343 հազար 636-ի: Ապաքինվել է 385 հոգի, առողջացածների թիվը հասել է 328 հազար 435-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` կատարվել է 6272 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ վարակը հայտնաբերելու նպատակով կատարվել է 2 միլիոն 249 հազար 210:

Կորոնավիրուսից նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 6 հոգի, մահացածների ընդհանուր թիվը 7899 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5 811 բուժառու:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Արցախում երեկ կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 81 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

Այս տարվա ընթացքում իրականացվել է 30 հազար 287 քաղաքացու հետազոտություն, որից 4663-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG