Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի նավաշինարարական գործարանում կառուցվող ռազմանավը այրվել է


Սանկտ Պետերբուրգի «Հյուսիսային նավաշինարարական» գործարանում բռնկված հրդեհը այսօր հաջողվել է լիկվիդացնել։

Երեկվանից բռնկված հրդեհի հտևանքով այստեղ կառուցվող կորվետ «Պրովորնի» նավը այրվել է։ Կորվետները համեմատաբար փոքր, արագընթաց ռազմանավեր են։

Նավաշինարարական գործարանի առնվազն երեք աշխատակից է վիրավորվել, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG