Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումները Բրյուսելում․ Նեդ Փրայս


«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հանդիպումները Բրյուսելում», - Թվիթերում գրել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք, ապագայում ևս, անմիջական ներգրավմանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - գրել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու հանդիպում ունեցան Բրյուսելում՝ նախ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ։ Հանդիպումներից հետո հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։

XS
SM
MD
LG