Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 193-ով, բուժվածներինը՝ 510-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 193-ով՝ հասնելով 343 հազար 350-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 510-ով և հասել 327 հազար 539-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 069 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 479 հազար 389-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 885-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 437 մարդ։

Արցախում՝ 23 նոր դեպք

Արցախում դեկտեմբերի 16-ին կատարվել է 547 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 94 վարակակիր,14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021-ի ընթացքում իրականացվել է 29 հազար 590 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 624 դեպք։

XS
SM
MD
LG