Մատչելիության հղումներ

Չինաստանում «օմիկրոնի» առաջին դեպքն է գրանցվել


Չինաստանում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակված առաջին կրիչը։ Ըստ իշխանությունների, հիվանդը Չինաստան է վերադարձել արտասահմանից։

Սա տագնապալի տեղեկություն է Պեկինի համար, որտեղ Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) «օմիկրոնը» սահմանել է որպես անհանգստություն առաջացնող։ ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել: ԱՀԿ-ը նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները։

XS
SM
MD
LG