Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը «դրական է գնահատում» Թուրքիայի հայտարարությունը, «ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի»


Պաշտոնական Երևանը դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի, այսօր ԶԼՄ-ների հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Վահան Հունանյանն ընդգծել է՝ Հայաստանն, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ շեշտելով՝ այն արձանագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։

Մևլյութ Չավուշօղլուն երեկ խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»։ Չավուշօղլուն, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG