Մատչելիության հղումներ

Վախթանգ Կիկաբիձեն այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին


Հայտնի երգիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Կիկաբիձեն այսօր Գորիի զինվորական հոսպիտալում հանդիպել է այստեղ պահվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

«Նրա տեսքն այնքան էլ լավ չէ, բայց կոտրված չէ։ Թեյի շուրջ մենք բազմաթիվ թեմաների անդրադարձանք», - հանդիպումից հետո լրագրողներին է պատմել Կիկաբիձեն՝ նշելով, որ Սաակաշվիլիին է ներկայացրել իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթներ առաջ Կիևում կայացած հանդիպման մանրամասները։

«Ես ասացի Զելենսկուն՝ Սաակաշվիլին քո երկրի քաղաքացին է։ Տար նրան Ուկրաինա, թե չէ կսպանեն», - պնդում է Կիկաբիձեն։

Վախթանգ Կիկաբիձեն այսօր լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Լեհաստանի իշխանությունները պատրաստ են իրենց տարածքում կազմակերպել Սաակաշվիլիի բուժումը։

XS
SM
MD
LG